26 հունիսի 2013 - 13:37 AMT
Վարշավայում «Հայկական պուրակ» է բացվել

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությունը:

Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Այս մասին հայտնում են, Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հանդիսավոր արարողության ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին: