«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) առջև խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետում IP-հեռուստատեսություն գործարկել: Այդ մասին հունիսի 27-ին Երևանում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Իմ առջև խնդիր է դրված. որքան հնարավոր է շուտ գործարկել այդ ծառայությունը, քանի որ մեր հաճախորդները նման ծառայության կարիք ունեն»,-ասել է նա:
Անդրեյ Պյատախինը պարզաբանել է, որ հարկավոր է համաձայնեցնել կանոնակարգող մարմինների հետ, կա նաև տեխնոլոգիական ասպեկտ, «որպեսզի հաճախորդները որակյալ ծառայություն ստանան»:
Ավելի վաղ, ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ ընկերությունը անց է ակցնում IP-հեռուստատեսության ծառայությունների թեստավորում: Այդպես, մասնավորապես, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ներդրումների ծավալը նախագծում կազմում է մոտ 1 մլն դոլար, իսկ ծառայությունը կգործարկվի հենց որ նրա որակը համապատասխանի ընկերության ներկայացրած բարձր պահանջին: IPTV գործարկմանը խոչընդոտում են հին բաժանորդային գծերը, որի պատճառով կարող է հեռարձակման որակը վատանալ: