27 հունիսի 2013 - 17:46 AMT
Էներգետիկայի նախարարը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, հունիսի 27-ին տեղի ունեցավ «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով նախարարական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Նիստի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրեց ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում: Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: