Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչհանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.Հարությունյան Վարդան Ռուբենի Վասիլյեւ Նիկոլայ Վյաչեսլավի, Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի, Իսայան Իոսիֆ Գեորգիի, Կարպել Ելենա Եվգենիի, Մովսիսյան Արմեն Խիկարի, Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:
Ժողովի ընթացքում քննարկվել են նաևօրակարգային մի շարք այլ հարցեր:
Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը: