8 հուլիսի 2013 - 12:49 AMT
Ունիվերսիադա. Ծանրորդ Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում

Կազանում անցնում է ամառային Ունիվերսիադան, որտեղ պայքարի մեջ են մտել նաև հայ մարզիկները: Մինչև 56 կգ քաշային կարգում Եվրոպայի արծաթե մրցանակակիր, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում:

Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրել է 235 կգ: Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել չինացի Ջինգուն Հուն 264 կգ:

Ունիվերսիադայի շրջանակներում ելույթ կունենան նաև 2011թ. Ունիվերսիադայի հաղթող և Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (94 կգ):