Գյումրիի «Շիրակը» համալրել է Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլ անցած թիմերի շարքը: Պատասխան խաղում «Շիրակը» 0:1 հաշվով զիջել է Սան-Մարինոյի «Տրե Պենե» ակումբին, սակայն դուրս է եկել հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում առավելության է հասել 3:0 հաշվով:
ՉԼ որակավորման 2-րդ փուլում հայկական ակումբի մրցակիցն է լինելու Բելգրադի «Պարտիզանը»:
Այդ փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 16-17-ին և 23-24-ին: Հաղթողները ելույթ են ունենալու 3-րդ փուլում, իսկ խմբային փուլ դուրս գալու համար պետք է հաղթահարվի նաև փլեյ-օֆֆը: