23 փետրվարի 2006 - 17:41 AMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման մեկ մոդել ունի. ղարաբաղյան
Հակամարտությունների կարգավորման համար չկա համապարփակ մոդել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման մեկ մոդել ունի. ղարաբաղյան: Մնացած բոլորը իրենցիծ գոյություն ունեցող իրողության նենգափոխություն են ներկայացնում, որ ձեւավորվել են տարածաշրջանում վերջին 18 տարիների ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի` ալանդական մոդելով հակամարտության կարգավորմանը վերադառնալու փորձերը անիրականանալի են: «ԼՂՀ համար ընդունելի չէ նույնիսկ Կոսովոի տարբերակը, որը, ի դեպ, դեռ գոյություն չունի: Այն ինչը այժմ քննարկվում է Վիեննայում, ընդամենը հիմնական սկզբունքներն են, որոնք մենք սկսել ենք քննարկել բանակցություններին ավելի քան տաս տարի առաջ: Այժմ շուտ է եւ անտեղի է ինչ-որ բան ասել անուղղակի տարբերակի վերաբերյալ»,- ընդգծել է նա: