13 հուլիսի 2013 - 15:28 AMT
Իրաքի ԱԳՆ. Մենք չենք կարող կասեցնել զենքի առաքումը Իրանից Սիրիա

Իրաքն ի վիճակի չէ կասեցնել զենքի առաքումը Իրանից Սիրիա, որն իրականացվում է Իրաքի օդային տարածքով: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին:

Ըստ ԱԳՆ ղեկավարի, պաշտոնական Բաղդադը դատապարտում է այդ առաքումները և բողոք հայտնում դրանց դեմ, սակայն դադարեցնել զենքի օդային առաքումները Սիրիա ի վիճակի չէ:

Խոշիյար Զիբարին հավելել է, որ Իրաքը զենք չի մատակարարում Ասադին և ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում, հայտնում է «Ռոսբալտը»: