16 հուլիսի 2013 - 18:33 AMT
Հայաստանում կբացվի ֆրանսիական Սիանս Պո էքս համալսարանի մասնաճյուղ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո էքս համալսարանի ռեկտոր Քրիստիան Դյուվալին, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Ստեֆան Բուդրանդիին և Հայաստանի հետ կապի պատասխանտու Ժիլբեր Դերդերյանին:

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կստորագրվի ակադեմիայի բազայի վրա Ֆրանսիայի Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ համաձայնագիր:

Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:

Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ: