Ամերիկայի Միացյալ նահանգները հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին արտահանձնելու կոչով դիմել է 5 երկրի՝ Հոնկոնգ, Վենեսուելա, Բոլիվիա և Իսլանդիա և Իռլանդիա,այս տեղեկատվությունը հրապարակել է Wikileaks-ը Twitter-ում:
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցն այժմ գտնվում է Ռուսաստանի «Շերեմետեվո» օդանավակայնի տարանցիկ գոտում, նա չի կարող լքել օդանավակայանը, քանի որ նրա անձնագիրն անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, ինչը միջազգային սկանդալի պատճառ է դարձել: