19 հուլիսի 2013 - 10:16 AMT
Եվրոպայի Լիգայի 2-րդ որակավորման փուլում «Փյունիկը» պարտվել է «Ժալգիրիսին»

Եվրոպայի Լիգայի 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հանդիպել է «Ժալգիրիսի» (Լիտվա) հետ:

Առաջին խաղակեսում երկու թիմերին էլ չի հաջողվել բացել հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսի սկզբնամասում «Ժալգիրիսի» ֆուտբոլիստ Կամիլ Բիլինսկին խփել է իր թիմի առաջին գնդակը: 20 րոպե անց նրա թիմակից Ռիտիս Լելյուգան կրկնապատկել է հաշիվը:

«Փյունիկի» ֆուտբոլիստներին այդպես էլ չի հաջողվել իրացնել իրենց պահերը և պարտվել են 0:2 հաշվով:

Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 25-ին Երևանում: