22 հուլիսի 2013 - 15:24 AMT
ԿԲ-ն դադարեցրել է «Սթար» սուպերմարկետի և «Զովք» հյութերի գործարանի վարկանշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցրել է մի շարք ընկերությունների վարկանշումը, այդ թվում հայ-կիպրական հյութերի արտադրությամբ զբաղվող «Զովք» գործարանինը, «Սթար Դիվայդի» («Սթար» սուպերմարկետների ցանց), Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա», «Ռոյալ Արմենիա»:

Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, առաջին երեք ընկերությունների վարկանշումը դադարեցվել է վերակառուցման պատճառով, իսկ «Ռոյալ Արմենիա» ընկերությանը՝ համագործակցությունից հրաժարվելու պատճառով:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Եվրոթերմ» ՓԲԸ-ին` պահպանելով «Բ -» վարկանիշ:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ+»վարկանիշ, վերավարկանշվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն՝ ստանալով «Գ+» վարկանիշ, վերավարկանշվել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ն` ստանալով «Գ» վարկանիշ:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ: