Ճապոնիայի ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար Գոսի Հոսոն հրաժարական է տվել՝ պատասխանատվություն ստանձնելով ընտրություններում կրած պարտության համար: Այդ մասին այսօր հայտարարել են կուսակցության ներկայացուցիչները:
Կուսակցական մի շարք գործիչներ փորձել են նրան համոզել մնալ իր պաշտոնում, սակայն ապարդյուն: Նրա պաշտոնանկությունը արդեն հաստատել է կուսակցության նախագահ Բանրի Կաիեդան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: