24 հուլիսի 2013 - 12:20 AMT
Անահիտ Բախշյան. Օգնենք երիտասարդներին ու բարձրացնենք մեր ինքնագնահատականը

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում կոչ է արել ուղեվարձի համար 150 դրամ վճարողներին չխանգարել, այլ օգնել երիտասարդներին պայքարել թանկացման դեմ: Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, հատկապես նրանք, ովքեր հայտարարում են, թե ամաչում են վարորդներից ու վճարում են 150 դրամ: Խնդրում եմ, գնահատե՛ք մեր պետության համար այնքան կարևոր քաղաքացիական հասարակության կայացման այս կարևոր փուլը, գնահատե՛ք հատկապես մեր երիտասարդների ներդրումն այս գործընթացին, գնահատե՛ք յուրաքանչյուրին, հիշե՛ք, նրանց այսօրվա անձնուրաց ջանքերի շնորհիվ շահելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Մի՛ խանգարեք, եթե կարող ենք՝ օգնենք նրանց և բարձացնենք մեր ինքնագնահատականը»: