24 հուլիսի 2013 - 14:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տրոլեյբուսի մի քանի վարորդներ գործադուլ են հայտարարում. Խնդրում են միանալ իրենց

Այս պահին տրոլեյբուսի վարորդները հավաքվում են Նոր Նորքում՝ Գայի արձանի մոտ, որտեղ պատրաստվում են գործադուլ հայտարարել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց վարորդներից մեկը, գործադուլին 14-15 վարորդ է մասնակցելու, ովքեր նախօրոք պայմանավորվել են:

«Չգիտեմ՝ ոնց ու ինչ պիտի անենք, հավաքվենք՝ կորոշենք: Միգուցե մտնենք թաղապետարան: Եկեք, աջակցեք մեզ»,- ասաց վարորդը:

Հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

ՖՈՏՈՇԱՐՔ