25 հուլիսի 2013 - 19:16 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին և կիսում գնացքի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց մահվան համար»,- ասված է ուղերձում:

Նա զոհվածների ընտանիքներին փոխանցել է հայ ժողովրդի ցավակցությունները, մխիթարանքի խոսքերը և զորակցությունը: