26 հուլիսի 2013 - 12:45 AMT
«ՀԿԵ» ննջավագոնի ուղևորներն ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ անվճար սիմ քարտեր կստանան

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բջջային կապի օպերատոր Վիվա-Սելլ ՄՏՍ-ի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն:

Այսուհետ ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան սիմ քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է ընդամենը 55 դրամ/րոպե:

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում: