27 հուլիսի 2013 - 17:09 AMT
ՀԲԸՄ նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանին Մովսես Խորենացի մեդալ է հանձնվել

Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում հայ մտավորականին է հանձնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ տասնամյաներ ի վեր Թիթիզյանը ծառայել է հայ ազգին իր համոզմունքներին, հավատքին և իդեալներին համապատասխան ու իր գործունեությամբ մշտապես արժանացել հայ հասարակայնության բացարձակ հարգանքին:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հ.Բ,Ը,Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Նազար Նազարյանը, Սեմ Աիմոնյանը և ուրիշներ, ինչպես նաև ԱՄՆ արևելյան և արևմտյան ափերի հայ համայնքի ներկայացուցիչներ: