2 օգոստոսի 2013 - 10:34 AMT
«Ակտոբեն» ԵԼ որակավորման 3-րդ փուլում հաղթել է «Բրեյդաբլիկին»

Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում ղազախական «Ակտոբեն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, սեփական դաշտում ընդունել է իսլանդական «Բրեյդաբլիկին»:

Առաջին խաղակեսն անցել է Վլադիմիր Նիկիտենկոյի թիմի առավելությամբ, սակայն «Ակտոբեին» այդպես էլ չի հաջողվել բացել հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսն էլ է անցել ղազախական թիմի տարածքային առավելությամբ, բայց տանտերեը հաշվի մեջ առաջ են անցել միայն խաղավարտին: 90-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն իրացրել է Մարատ Խայրուլլինը` հաղթանակ բերելով «Ակտոբեին»:

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին: