2 օգոստոսի 2013 - 13:54 AMT
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով: Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, սա հիմնականում պայմանավորված է բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է (կապված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի և էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` 2013թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1%, բուժսպասարկման`0.4%, հանգստի կազմակերպման` 0.4%, հանրային սննդի` 0.4% ծառայությունների սակագների հավելաճ:

Միաժամանակ իրավական ու բանկային համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվա- ծում նվազել են 0.9%-ով, մշակույթի ոլորտինը` 0.5%-ով, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 4.7-5.7% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 4.9%-ով: