2 օգոստոսի 2013 - 14:17 AMT
Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմապահ վարչությունը քննում է չորեքշաբթի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին այսօր հայտնել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, գրում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ նախնական տվյալների, 35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը: Նա կրակ է բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է: Anadolu գործակալությունն իր հերթին նշում է, որ Մուսթաֆա Ուլքերը հատել է Հայաստանի հետ սահմանը, քանի որ գնում էր հոտի հետևից, ինչի արդյունքում մահացու վիրավորվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: