3 օգոստոսի 2013 - 15:34 AMT
Հ.Մ.Ը.Մ. ֆուտբոլի մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆրանսիան

Ավարտին են մոտենում երևանյան 9-րդ համա- Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերը: Ֆուտբոլի մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում հանդիպել են Լիբանանի և Երուսաղեմի թիմերը: Լիբանանահայերը կարողացել են չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և նվաճել բրոնզե մեդալներ:

Առավել հավասար պայքար է ծավալվել եզրափակիչ խաղում: Այստեղ միմյանց դեմ մրցել են Արևմտյան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընտրանիները: Ֆրանսիայի ֆուտբոլիստները խփել են երեք գնդակ` սեփականն ընդունելով երկուսը: Այսպիսով, Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոն է հռչակվել Ֆրանսիան, իսկ երկրորդ տեղը գրավել է Արևմտյան ԱՄՆ-ը:

Խաղերի փակման արարողությունը կկայանա այսօր:

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, համա- Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտական բանակումներ և համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղեր։ Երևանն արդեն 2– րդ անգամն է ընդունում մարզախաղերը, առաջին անգամ խաղերը Հայաստանում կայացել են 2009 թվականին: