3 օգոստոսի 2013 - 15:51 AMT
Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին

ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:30-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը օգոստոսի 5-ին է, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը ծանր հիվանդությունից հետո մահկանացուն կնքեց օգոստոսի 2-ին:

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: Աշխատել է Երևանի պետական տիկնիկային, Պատանի հանդիսատեսի Երևանի Դրամատիկական թատրոններում:1986 թվականից մինչև կյանքի վերջը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առջատար դերասաններից էր։

Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») և այլն։