3 օգոստոսի 2013 - 16:48 AMT
Մեկնարկել է սամբոյի Նելսոն Ստեփանյանի 4-րդ հուշամրցաշարը

Այսօր մեկնարկեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի 100- ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարը:

Արդեն կայացել են նախնական գոտեմարտերը՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում: Մասնակիցները ծաղիկներ են դրել նաև Նելսոն Ստեփանյանի հուշարձանին:

Երեկոյան ժամը վեցին տեղի կունենա բացման հանդիսությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:

Մրցաշարին մասնակցում են սամբսիտներ Վրաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, ԼՂՀ-ից և Հայաստանից: