Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր:
Մուտկոն իր գործընկերոջը ծանոթացրել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև ենթակառուցվածքին:
Վարդանյանն առաջարկել է կազմակերպել հայ մրցավարների համար ուսումնական դասընթացներ նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ: