6 օգոստոսի 2013 - 13:22 AMT
Իրանագետ. Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները

Իրանը շահագրգռված է Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իրանը խորությամբ գիտակցում է Ադրբեջանի քրեաօլիգարխիկ ղեկավարների նկրտումները: Նման տեսակետ հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը գիտակցում է, որ Արցախից հետո հաջորդը կարող է Իրանի թրքախոս բնակչության տարածքների խնդիրը լինել»,- ասաց իրանագետը:

Ըստ Յարալյանի՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կշարունակի հայ-իրանական համագործակցության զարգացումը:

«Շատ կարևոր է, որ երկու նախագահների հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին շեշտել է այն հանագմանքը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում մշտապես պաշտպանել է Իրանի դիրքորոշումը: Հայաստանի դերը հուսադրող է»,-ասաց Ռուդիկ Յարալյանը: