6 օգոստոսի 2013 - 14:43 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցի դիպուկահարները վերջին օրերին անընդհատ խախտում են հրադադարը

Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով տեղի ունեցածին, հայտնում է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

«Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է ՊՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Տավուշի մարզիՆերքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը, իսկ օգոստոսի 5-ին հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: