6 օգոստոսի 2013 - 15:05 AMT
Յանա Եգորյանը սուսերամարտի ԵԱ-ում մտել է մրցաշարի հիմնական փուլ

Բուդապեշտում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը մտել է մրցաշարի հիմնական փուլ` որակավորման փուլի 5 հանդիպումներից հաղթելով չորսում:

2010-2012 թ. Եգորյանը զգալի հաջողությունների է հասել պատանիների տարիքային խմբում: Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերում նա թիմային և անհատական պայքարում և Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

2012 թվականին Եգորյանը նվաճել է Ռուսաստանի մեծահասակների չեմպիոնի կոչումը և հրավիրվել երկրի ազգային հավաքական: 2013-ին նա ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ Կազանի Ունիվերսիադայում` բրոնզե մեդալ: