Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում բոլոր այն երեխաները, ում հինգ տարին լրանալու է մինչև դեկտեմբերի 1-ը, հնարավորություն են ունենալու ընդգրկվել դպրոցներում գործող նախադպրոցական խմբերում` 810 տեղ:
Դպրոցներում բացվելու են երկու տիպի նախադպրոցական խմբեր` մանկապարտեզային` 9-ժամյա տևողությամբ և 6-ժամյա տևողությամբ` նախադպրոցական խմբեր, որտեղ երեխաները ճաշի, բայց ոչ քնելու հնարավորություն կունենան, հայտնում է karabakh-open.info-ն:
Դեռ պարզ չէ նոր խմբեր բացելու հետևանքով առաջացած հաստիքների հարցը: Այն քննարկվում է կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների կողմից: Դաստիարակների համար համապատասխան կարգով մրցույթ է հայտարարվելու: Մինչև սեպտեմբերի 1-ը կազմակերպչական այլ հարցեր էլ կան, մասնավորապես երեխաների բուժսպասարկման, սանիտարահիգիենիկ վերահսկողության հետ կապված և իհարկե դպրոցներում փոքրիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով շինաշխատանքերը պիտի ավարտվեն, լուծվեն կահավորման հարցերը: