7 օգոստոսի 2013 - 15:12 AMT
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը քիչ առաջ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմքերի մասին քիչ անց հաղորդագրություն կտարածվի:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով: Գործի հիմքը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն է:

PanARMENIAN.Net ը նաև տեղեկություն է ստացել, որ գլխավոր ճարտարապետը պատրաստվում է լքել պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանը արձակուրդից հետո այդ պաշտոնին չէր վերադառնա: