8 օգոստոսի 2013 - 12:20 AMT
Հայ զինծառայողը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի տարածքում

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: