11 մարտի 2006 - 15:53 AMT
Կոսովոյի ինքնորոշումը կուժեղացնի Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում
«Հայաստանի դիրքորոշումը նրանում է կայանում, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները, եւ դրանք պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով պատմական եւ իրավական կողմերը, ինչպես նաեւ հարցի շուրջ ձեւավորված քաղաքական պայմանները»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում, ՀՀ արտաքին քաղաքականության ղեկավարը նշեց, որ Կոսովոյի հնարավոր ինքնորոշումը կստեղծի նոր նախադեպ ազգամիջյան հակամարտությունների կարգավորման գործում: Նրա խոսքերով, դա կուժեղացնի Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցում: