9 օգոստոսի 2013 - 15:04 AMT
Աշխարհի Գավաթի 1-ին շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Միխայիլ Մարկովի հետ

Վաղը նորվեգական Տրոմսե քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 3-ը:

Հայաստանի ներկայացուցիչները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյան արդեն մեկնել են Տրոմսե:

Առաջին շրջանում Արոնյանը կհանդիպի Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) հետ, իսկ Հակոբյանը` Տրուոնգ Սոն Նգուենի (Վիետնամ):

Մովսիսյանը կխաղա Լյուդվիգ Համմերի (Նորվեգիա) հետ, իսկ Մելքումյանը` Խուլիո Գարնդայի (Պերու) հետ: Գավաթի խաղարկությունում հանդես կգան 128 շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ առաջին տասնյակից, աշխարհի կանաց չեմպիոնը, վեց մասնակիցներին էլ ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահը: