9 օգոստոսի 2013 - 17:58 AMT
ԱՄՆ սենատորներ Մաքքեյնն ու Գրեմը առաջարկել են Վրաստանն ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում

Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը հավանություն են տվել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը, Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման գաղափարին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր փուլի մեկնարկին:

Ըստ վրացական ԶԼՄ-ների, նրանք համատեղ հայտարարություն են հրապարակել, որն արված է «սառը պատերազմի ոգով», որտեղ կոչ են արել ավելի իրատեսական մոտեցում որդեգրել ՌԴ հետ հարաբերություններում»:

Սենատորները նաև հավանություն են տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք այցը չեղյալ հայտարարելուն:

Նրանց կարծիքով, Վաշինգտոնը պետք է զգալիորեն ընդլայնի «Մագնիտսկու ցուցակը», քայլեր ձեռնարկի Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայման առումով և «արագ ընթանա դեպի ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր փուլի մեկնարկը, այդ թվում նաև Վրաստանի ընդգրկման միջոցով»: