12 օգոստոսի 2013 - 12:33 AMT
Իտալիայի վարչապետը Ղարաբաղի մասին. Տևական հակամարտությունները ոչ ոքի շահերից չեն բխում

«Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որը ամենահարմար ձևաչափն է արդյունքի հասնելու համար»,-Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան` անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ երկարաժամկետ հակամարտությունները ոչ ոքի շահերից չեն բխում»,-ասել է իտալացի վարչապետը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա հավելել է, որ հաջորդ տարի Իտալիան կգլխավորի ԵՄ-ն և կաջակցի մի շարք հակամարտությունների հանգուցալուծմանը: