13 օգոստոսի 2013 - 19:42 AMT
Պուտին. ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների արդյունքերն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք միջազգային արդիական խնդիրների, այդ թվում` ԼՂ հարցին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն: