14 օգոստոսի 2013 - 10:51 AMT
Աշխարհի Գավաթ. 2-րդ շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Իգոր Լիսիի հետ

Այսօր Տրոմսոյում (Նորվեգիա) կկայանան շախմատի աշխարհի Գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Իգոր Լիսին (Ռուսաստան):

Առաջին շրջանում Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Միխայիլ Մարկովին, իսկ Լիսին 1,5:0,5 հաշվով ուժեղ է գտնվել Անդրեյ Իստրատեսկուից:

2005 թվականին Արոնյանը Խանտի- Մանսիսկում դարձել է աշխարհի Գավաթակիր: Նա եզրափակչում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: