16 մարտի 2006 - 13:01 AMT
Ռ.Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդին եւ նրան ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանի, այդ թվում նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: Մտքերի փոխանակություն է ծավալվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակի եւ հետագա քայլերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: