22 օգոստոսի 2013 - 18:56 AMT
Հայաստանը Ղազախստանում նոր դեսպան ունի

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա¬նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստտնի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

Արա Սահակյանը 1995-1999 թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է եղել: 1995-1998 թթ աշխատել է ՀՀ ազգային ժողով, փոխնախագահի պաշտոնում: Վերջին տարիներին դասավանդել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: