23 օգոստոսի 2013 - 16:09 AMT
ՊՆ. Այսօր Ագարակում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում Ագարակի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: