17 մարտի 2006 - 18:29 AMT
Փիթեր Սեմնեբի. Եվրամիության հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ աճում է
Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունը հաջող կերպով զարգանում են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայցուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ի. Ալիեւը հույս է հայտնել, որ ապագայում դրանք ավելի կամրապնդվեն: Նրա խոսքերով, ԵՄ-ը ակտիվ դեր է խաղում Հարավային Կովկասում Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության, էներգետիկ նախագծերի եւ հակամարտությունների կարգավորման իրականացման հարցում:
Իր հերթին, Փ.Սեմնեբին նշել է, որ դա իր առաջին այցն է տարծաշրջան հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա խոսքերով, Եվրամիության հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ աճում է: Փ.Սեմնեբին համոզվածություն է հայտնել, որ երկկողմը հարաբերությունները հետագայում կշարունակեն զարգանալ, հաղորդում է «Թրենդը»: