26 օգոստոսի 2013 - 20:49 AMT
Բակո Սահակյանը ռուսաստանցի հասարակական գործիչների հետ քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Կարեւորվել է հասարակական եւ տեղեկատվական ոլորտներում համագործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչի համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին "Ռուս-հայկական համագործակցություն" կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, պաշտոնատար այլ անձինք: