29 օգոստոսի 2013 - 17:41 AMT
Արցախի «Մետաքսկոմբինատ»-ում գործում են տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարևորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթև արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: