31 օգոստոսի 2013 - 22:10 AMT
ԼՂՀ-ում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը: