13 սեպտեմբերի 2013 - 12:53 AMT
Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2014թ. կավելանան 120 մլրդ դրամով

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ի նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:

2014 թ. պետական բյուջեի եկամուտները, նախնական տարբերակով, պլանավորվել են 1.15 տրլն դրամ:

2013 թ. բյուջեի նկատմամբ եկամուտների կանխատեսումն ավելացվել է մոտ 120 մլրդ դրամով: Եկամուտների աճը հիմնականում տեղի է ունենալու հարկային եկամուտների գծով:

Ծախսերի պլանը 2014 թ. նախատեսվում է 1,27 տրլն դրամ, դեֆիցիտը՝ մոտ 130 մլրդ դրամ՝ 2013թ. 120 մլրդ դրամի դիմաց: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պետք է մեկ շաբաթ ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Որոշվել է նաև սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: