28 մարտի 2006 - 15:26 AMT
Հայաստանը պատրաստ է ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը
Հայաստանի Զինված Ուժերը պատրաստ են ամեն պահի ետ մղել Ադրբեջանի հնարավոր հարձակումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է ամեն սպառնալիքի Ադրբեջանի կամ յուրաքանչյուր այլ պետության կողմից: Մեկնաբանելով հայ եւ ադրբեջանական Զինված Ուժերի շփման գծում հաճախակի դարձած զինանադադարի խախտումները ադրբեջանական կողմից` Ա. Աղաբեկյանը նշել է, որ այդպիսի դեպքերը չեն դադարել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ռեժիմի հաստատումից հետո, այսինքն 1994 թվականից:

Գեներալ-լեյտենանտի կարծիքով, դա բացատրվում է մի շարք գործոններով, ինչպիսիք են ինժեներական աշխատանքների անցկացումը հակամարտող կողմերի դիրքերում, Ադրբեջանական կողմի ռազմաատենչ հայտարարությունները: «Կարող եմ համոզվածությամբ ասել, որ մեր դիրքերի ուղությամբ կրակ արձակելու դեպքում, մենք համապատասխան կոշտ պատասխան կտանք»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը: