8 հոկտեմբերի 2013 - 14:00 AMT
Անտոնիուս Բրուք. ՄԱԿ-ը չի միջամտում ղարաբաղյան գործընթացին, ուղղակի սպասում է իր ժամին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները որոնելու համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ ներկայացուցիչ, համակարգող Անտոնիուս Բրուքը: «Մինչ օրս դա ակնկալվող արդյունքը չի տվել: ՄԱԿ-ը հուսով է, որ հարցի հանգուցալուծումը շուտով կգտնվի, և բնականաբար, համանախագահները կհասնեն նրան, որ կողմերը գան համաձայնության: Ես նման մանդատ չունեմ, որպեսզի ինքս ինչ-որ բան անեմ, սակայն, հուսով եմ, որ երկրները կգան ընդհանուր հայտարարի հանուն խաղաղության: Վաստահ եմ, որ այդ հակամարտությունը ցանկալի չէ ոչ կողմերի, ոչ համանախագահների համար: 20 տարի առաջ շատ քաղաքացիներ լքեցին իրենց տները և հարկադիր վտարանդի դարձան: Շատ մարդիկ են տառապում հակամարտությունից: ՄԱԿ-ը միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերում, և հենց որ համաձայնություն ձեռք բերվի, կազմակերպությունն օգնության ծրագրեր կսկսի կողմերի հետ: Բայց ես կասեի, որ գլխավորը մարդկանց կյանքի բարելավումն է, հաշտեցման ու փոխըմբռնման համար պայմանների ստեղծումը: Հուսով եմ, որ լուծումը կգտնվի մոտ ժամանակներում»,-ասել է Բրուքը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Photo:samsar.az