9 հոկտեմբերի 2013 - 14:00 AMT
Հետազոտություն. Հայաստանն ըստ ԶԼՄ-ների ազատության 3-րդն է Արևելյան գործընկերության երկրների թվում

ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր աստիճանն Արևելյան գործընկերության երկրների թվում ունի Վրաստանը: Այդպիսին է հետազոտության արդյունքը, որը ներկայացրել են «Արևելյան գործընկերության տարածքում ԶԼՄ-ների ազատության սպառնալիք» հարթակի մասնակիցները Քիշնևում՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ:

Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների ազատության աստիճանի հետազոտությունն անցկացվել է Համաժողովի աշխատանքային խմբերից մեկի նախաձեռնած նախագծի շրջանակում և ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Ցուցակում երկրորդ տեղը Մոլդովայինն է, նրան հաջորդում են Հայաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը: Բելառուսը վերջին հորիզոնականում է:

Ինչպես ասվել է հետազոտության շնորհանդեսին, այն ներառում է ընթացիկ տարվա մարտից՝ հունիս ընկած ժամանակահատվածն և գնահատում է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը մասնակից երկրներում, հայտնում է eurobelarus.info-ն: