10 հոկտեմբերի 2013 - 10:57 AMT
Իսրայելի հայերի միությունը այդ երկրի հայ բնակչության մարդահամար է անցկացնում

Իսրայելի հայերի «Արարատ» միությունը սեպտեմբերի 25-ից այդ երկրի հայ բնակչության մարդահամար է անցկացնում: Հաշվառվում են նաև ծնունդով Հայաստանից այլ ազգությունների ներկայացուցիչները:

Ինչպես ասվում է Միության հաղորդագրության մեջ, մարդահամարը անց է կացվում տեղեկատվության հավաքագրման համար և նպատակ ունի էլ ավելի համախմբելու հայ համայնքը:

Հավաքագրված բոլոր անձնական տվյալները գաղտնի են պահվում և հրապարակման ենթակա չեն:

«Համախմբած լինելով՝ հայ համայնքները ողջ աշխարհում ունեն մեծ հեղինակություն և ազդեցիկ են, ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական առումով: Եկեք առաջին քայլն անենք դեպի դա»,-ասվում է Իսրայելի հայերի միության հաղորդագրության մեջ:

Հայերի ընդհանուր քանակն աշխարհում կազմում է 10-12 մլն՝ Հայաստանի բնակչությունը մոտ 3,3 մլն է (2005 թ.): Սփյուռքի ընդհանուր քանակը գնահատվում է 7-8 մլն:

Հայկական սփյուռքը գոյություն ունի 1375 թվականից ի վեր, երբ մամլուքների դեմ պայքարում ընկավ Կիլիկիայի հայկական թագավորությունն ու հայերը կորցրեցին պետականությունը:

Սփյուռքը հատկապես աճեց Հայոց ցեղասպանությունից հետո: Հայ փախստականները հիմնավորվեցին Եվրոպայի երկրներում, Մերձավոր Արևելքում: Իսրայելում կա խոշոր հայկական համայնք, որը հիմնականում կենտրոնացած է Երուսաղեմի հայկական թաղամասում: Կան փոքր համայնքներ Հայֆայում, Թել Ավիվում: Վերջին տարիներին բավականին մեծաթիվ համայնք է կազմավորվել Պետահ Տիկվայում, որը հիմնել են ԽՍՀԿ նախկին բնակիչները, սակայն նրանց մեծ մասը չեն հանդիսանում պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքի ներկայացուցիչներ: Նրանց քանակը հասնում է մոտ 20 000-ի: Միլիոնավոր հայեր են հիմնավորվել Արևմտյան Եվրոպայում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Իտալիա, և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում: Խոշոր հայկական համայնքներ կան Ռուսաստանում, նաև Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում: Կան հայկական համայնքներ նաև Հնդկաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Աֆրիակայի որոշ երկրներում՝ Սուդանում, ՀԱՀ, Եթովպիայում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան նաև Սինգապուրում, Բիրմայում ու Հոնկոնգում: Ժամանակին ծաղկուն հայկական համայնքներ են եղել Չինաստանում, Ճապոնիայում ու Ֆիլիպիններում, սակայն այժմ հայկական մշակույթն այդ երկրներում գրեթե անհետացել է:

Photo:venividi.ru