11 հոկտեմբերի 2013 - 12:32 AMT
«Հայաստան» հիմնադրամը միջոցներ է հավաքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական հեռուստամարաթոնը միջոցներ կհավաքագրի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար: Ինչպես գրում է Asbarez-ը, մայրուղին կնպաստի Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հիմնադրամի հավաքած միջոցներով են կառուցվել Գորիս-Ստեփանակերտ և կառուցվում է Հյուսիս-Հարավ մայրուղին: Հիմնադրամը նաև ֆինանսավորել է Արցախում ենթակառուցվածքների շինարարությունը, այդ թվում ջրատարներ, գազամուղներ ու կապ, ինչպես նաև մեծ ներդրում ունի Արցախի քաղաքների ու գյուղերի դպրոցների, հիվանդանոցների ու մշակութային հաստատությունների վերականգնման ու վերանորոգման գործում:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը մեծ կարևորություն ունի տնտեսական և հումանիտար տեսակետից: Ճանապարի շահագործումից հետո Հայաստանից Արցախ տանող ճանապարհը կկրճատվի երկու անգամ: Այժմ Հայաստանից Արցախ կարելի է մեկնել միայն մեկ ճանապարհով՝ Գորիս-Ստեփանակերտ:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կհագեցվի լուսարձակող ցուցանակներով, եղանակի հսկողության սարքերով (ձյուն, մառախուղ): Շինարարության ընթացքում կվերականգնվեն 16 կամուրջներ: Մոտ 30 գյուղ, որոնք ճանապարհից 20 կմ հեռավորության վրա են գտնվում, կստանան տնտեսական զարգացման հեռանկար:

Photo: asbarez.com